Մայիսի 21-ին` ժամը՝ 18:00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի կողմից իրականացվող «Մշակութային ժառանգության վերածնունդ» խորագրով սկավառակների շնորհանդեսը։ Առաջին սկավառակը կազմված է հայ երգի մեծ երախտավոր, բանահավաք, ազգագրագետ, երգիչ ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ կատարմամբ երգերից, իսկ երկրորդը՝ «ԿԱՐԻՆ» ազգագրական երգ ու պարի խմբի կատարմամբ պարերից:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: